|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառման տակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը` Նուրան Սինանյանը, վիրավորական գրառում է կատարել Բաքվի և Երևանի բանտերում գտնվող Դավիթ Իշխանյանի և Դավիթ Գալստյանի հասցեին, նշելով.
«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով ու կարևոր է չէ, թե ում կողմից»։
Վիրավորանքին արձագանքել է Արթուր Խաչատրյանը, նշելով.
«Ճանաչեք ազգի «հերոսներին»: Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի գրառման տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել: Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները։
Հ․Գ․ Ինչպես պարզվեց, Զարեհ Սինանյանի հայրն է․․․ Դե, ի՞նչ ասեմ»: