Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ երեկոյան իրանա-իսրայելական հակամարտության սուր փուլից ի վեր առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:
Այաթոլլան մասնակցել է Աշուրի օրվան նվիրված կրոնական միջոցառմանը:
Այս տարի Աշուրի օրը նշվել է հուլիսի 5-ին: Այն նշում են բոլոր մահմեդականները, բայց դրա նշանակությունը իսլամի տարբեր հոսանքների համար նույնը չէ: Շիաների համար սա առաջին հերթին Մուհամմեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի համար սգալու օրն է։ Իմամ Հուսեյնը գլխատվել է Քերբալայի ճակատամարտում՝ 680 թվականի հոկտեմբերի 10-ին: Սպանվել են նաև նրա հարազատները և նրա 70 ուղեկիցները։ Աշուրի օրը շիաները ինքնախարազանման ծեսեր են անցկացնում։ Այս սովորույթը խորհրդանշում է Հուսեյնի տառապանքը մահվանից առաջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները: