|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնել է նրա որդին։
Նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ: Որոշումը կայացրել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:
«Հերթական քաղաքական պատվերն է: Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել», - ասաց Չախալյանի պաշտպաններից փաստաբան Ալիկ Թումասյանը:
Հիշեցնենք՝ Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։