|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Անթալիա քաղաքի Մանավգաթ շրջանում առյուծը դուրս է եկել վանդակից և հարձակվել տեղի բնակչի վրա, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Lion Land կենդանիների այգում ժամը 02։00-ի սահմաններում Զևս անունով արու առյուծը փախել է վանդակից։ Ժամը 05:00-ի սահմաններում առյուծը հարձակվել է այգու տարածքից մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխատող Սուլեյման Քիրի վրա և լուրջ վնասվածքներ հասցրել նրան: Բժշկական բրիգադը Սուլեյման Քիրին տեղափոխել է հիվանդանոց»,-ասվում է հրապարակման մեջ։
Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է սկսել: Գիշատչին բռնելու գործողությանը մասնակցում են դրոններ։
Իշխանությունները Իլիջա և Քումքյոյ թաղամասերի բնակիչներին կոչ են արել չմոտենալ այն հատվածին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: