|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ԱԱԾ -ին կից մեկուսարանի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել իրենց իսկ խնդրանքով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Դիմումը բավարարվել է, և նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, որն ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն», - հայտնել են ՔԿԾ-ից։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, Միքայել և Բագրատ սրբազանները մեկօրյա հացադուլ են հայտարարել` դատապարտելով իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը։