|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հնդկաստանը մտադիր է մաքսատուրքեր սահմանել որոշ ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ կողմից ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծման սակագների բարձրացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Առևտրի համաշխարհային կազմակերպություն ուղարկված Հնդկաստանի ծանուցմանը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի նոր սակագները կանդրադառնան Հնդկաստանից տարեկան շուրջ 2.9 միլիարդ դոլարի ներմուծման վրա, ինչի հետևանքով ամերիկյան ապրանքներից գանձվելիք մաքսատուրքերի ծավալը կհասնի 723.75 միլիոն դոլարի։
Հնդկական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ի սակագնային որոշումները միակողմանի քայլ են՝ նպատակաուղղված ԱՄՆ արդյունաբերության պաշտպանությանը, ինչը խտրական ազդեցություն է ունենում հնդիկ արտահանողների վրա։
Հնդկաստանն այս առնչությամբ պաշտոնապես դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ առաջարկելով սկսել երկկողմ խորհրդակցություններ՝ կապված ԱՄՆ-ի կողմից մարդատար մեքենաների, թեթև բեռնատարների և ավտոպահեստամասերի վրա սահմանված մինչև 25 տոկոս սակագների հետ։