կարևոր
3061 դիտում, 8 ժամ առաջ - 2025-07-06 12:42
Քաղաքական

Նա մնացել է իր սկսած խաղերի փլատակների տակ. քաղաքագետն ամփոփել է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը

Նա մնացել է իր սկսած խաղերի փլատակների տակ. քաղաքագետն ամփոփել է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Եթե Փաշինյանը չի ուզում հաշվետվություն ներկայացնել , թե շուրջ մեկ ամսից ավել տևած եղկելի հակաեկեղեցական արշավի արդյունքում քանի՞ միլիմետր է մոտեցել իրեն պատվիրված նպատակին, դա կանեմ ես: Արդյունքները սոսկալի վատն են նրա համար, իսկ լուծման ենթակա խնդիրը դեմ է առել պատին:

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը:

Բագրատ և Միքայել սրբազանների նկատմամբ նույնիսկ տիտանական քրեաիրավական գործողություններ, որակումներ ու բնորոշումներ կիրառելուց հետո որևէ կերպ հնարավոր չի դառնում հանրային ընկալումների մեջ արմատավորել քրեաիրավական տարրի էլեմենտ նրանց նկատմամբ: Սրբազանները պատվով կրում են հանուն եկեղեցու, երկրի և ժողովրդի համար անձնվեր պայքարող նվիրյալների պատվաբեր տիտղոսները:

Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը, որպես պետության և ժողովրդի անվտանգությունը ապահովող ինստիտուտ՝ այն վերածելով Փաշինյանի անձնական օգտագործման ռեյդերային ծառայության:

Դատախազական և քննչական ինստիտուտները ի ցույց են դրել իրենց բութ և անորակ մասնագիտական կոնվեյերների բնույթը, ինչը հենց արտահամակարգային իրավական մասնագիտական հանրույթի կողմից մեղմ ասած արժանանում է մասնագիտական պախարակման և ամոթի:

Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ընկալումներն ու վարկանիշը վեհարանը ասպատակող ուժայիններին դիմադրություն ցույց տալուց և թույլ չտալուց հետո շեշտակի և որակապես դրականորեն փոխվել է:

Սամվել Կարապետյանը, ով իր մեկ կարճ քննադատական ելույթով ամբողջացրեց այս եղկելի արշավի ողջ հանրային մերժելիությունն ու անընդունելիությունը դարձել է լրջագույն քաղաքական ֆակտոր հողի վրա, ով քաղաքականությամբ չզբաղվողների և միևնույնականների մի ահռելի շերտի ստիպել է սկսել հետևել քաղաքական գործընթացներին և ձևավորել հստակ հակաիշխանական դիրքավորում:

Եթե մի կողմ թողնենք իշխանական անարդյունք աղբը, որը ամենօրյա ռեժիմով արտադրվում և դաշտ է նետվում կաթողիկոսի, եկեղեցու, սրբազանների և Սամվել Կարապետյանի մասով այդ աղբը որևէ կերպ չի կապիտալիզացվում Փաշինյանի կողմից որպես իր ճշմարտացիության և քաղաքական ամրության ռեսուրս: Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը մեկուսացված են: Այդ մեկուսացումն ու բանտարկումը տանում են պատվով և դա աշխատում է, ոչ թե ի վնաս իրենց, այլ ի օգուտ իրենց և մեծ նպատակի, որի թիրախը այս իշխանության սննանկության ու վախերի ցուցադրումն ու ապացուցումն է լայն հանրային շերտերի առջև:

Չոր արդյունքում ստորանալուց, խայտառակվելուց, բարոյազրկվելուց, սեփական սնանկությունն ու անարժեքությունը ողջ աշխարհի առջև ի ցույց դնելուց բացի այլ էական արդյունք և քաղաքական կապիտալիզացիա Փաշինյանը չունի և իր նախաձեռնած խաղը շեշտակի շրջվում է իր դեմ, որովհետև յուրաքանչյուր քայլ ավելի խորացնելու արդեն վա բանկ գնացածի իր պատային կարգավիճակը:

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգավիճակը:

P.S. Նա ոչ առաջին ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ, որը վերածվել է սեփական քաղաքական վերջնախաղի»: