կարևոր
2017 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-05 10:47
Քաղաքական

Սամվել Կարապետյանը եկել է բարեգործություններով, նա ստեղծել է բարու կայսրություն․ Լևոն Ջավախյան

Սամվել Կարապետյանը եկել է բարեգործություններով, նա ստեղծել է բարու կայսրություն․ Լևոն Ջավախյան

Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է․

«Երեկ ազգահավաքում, երբ թվարկում էին Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին` մարմնով մեկ փշաքաղվեցի։ Ինչքան է արել Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի, այլև կորուսյալ Արցախի համար։ Փաստորեն Հայաստանի մեջ Մարդը կառուցել, շինել ու փայփայել է մեկ այլ Հայաստան։ Սակայն զարմանալին դա չէ։ Նա դա արել է անճռինչ, սուս ու փուս, աննկատ, առանց բարձրաձայնելու, առանց որևէ մի ակնկալիքի, առանց որևէ այլ մեկի երես տալու միտումի... Նա դա արել է իր համար, մեր համար, և... և... հայտնվել բանտում։ Պարզվում է, որ այնուամենայնիվ, ոչ մի բարի գործ աննկատ չի մնում։ Մարդ կա` տասը կոպեկի բան է անում, տաս մանեթի աչկներս կոխում... Նա այդ մարդը չէ, Նա Մարդ է պարզապես։ Եվ այսքանից հետո որոշ ոչնչություններ ասում են` նիկոլը չլինի, բա ո՞վ լինի... Նիկոլը բացի դագաղից, պարտությունից, աղետից, արհավիրքից ու կորստից ի՞նչ է բերել մեր ժողովրդին... Ի վերջո, դագաղով եկածը, դագաղով էլ պիտի գնա...

Սամվել Կարապետյանը եկել է բարեգործություններով, միայն և միայն բարի գործերով։ Մարդ, ով կարողացել է, ստեղծել բարու կայսրություն, կարող է և ստեղծել բարիքի պետություն։ Ժամանակն է հասկանալ, ինքը` Սամվել Կարապետյանը չէ, որ պիտի հայտարարի իր քաղաքական ամբիցիաների մասին։ Կարող է և նա իրեն չպատկերացնի, կամ և ինչո՞ւ չէ, չուզենա լինել բարձրագույն պաշտոնում, սակայն մենք` հայերս, ազգովի, պիտի խնդրենք, աղերսենք, պաղատենք, որ ինքը լինի մեր երկրի թիվ մեկ պատասխանատուն, նա լինի մեր սրտի վարչապետը, բարին ստեղծողը, արարողը շինարարն և գործարարը... Նա չի խոսում, ճռճռան բառեր չի արտաբերում, հակված չէ շոյելու մեր ականջները /որքան ենք կուշտ այդ ամենից/, բայց հավատացած եմ` կգործի, հաստատ կգործի, գործ կանի` հանուն Հայաստանի, հանուն բարօրության մեր և մեր ազգի»։