|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միքայել Սրբազանը մեկօրյա հացադուլ է հայտարարում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. (ՍՐԲԱԶԱՆԸ ՄԵԿ ՕՐՅԱ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ)
Սիրելիներ.
Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:
Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:
Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:
Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:
Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային...
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ:
04.07.2025թ.»։