Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) շտաբի պետ Էյալ Զամիրը, ըստ որոշ տեղեկությունների, նախօրեին երեկոյան անվտանգության ղեկավարների և ավագ նախարարների հանդիպման ժամանակ թեժ վեճի մեջ են մտել՝ Գազայի հատվածի ապագա ռազմական ծրագրերի շուրջ։
Ըստ 12-րդ հեռուստաալիքի՝ փակ դռների հետևում Նեթանյահուն Զամիրին հրամայել է բնակչության մեծամասնությանը հարավային Գազա տեղափոխելու ծրագիր պատրաստել։
«Դուք ռազմական կառավարություն եք ուզո՞ւմ։ Ո՞վ պետք է կառավարի երկու միլիոն մարդու»,- հարցրել է Զամիրը։
«Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի պետությունը։ Ես չեմ ուզում ռազմական կառավարություն, բայց ոչ մի դեպքում չեմ ուզում ՀԱՄԱՍ-ին անտեսել։ Ես դա թույլ չեմ տա», - բղավել է Նեթանյահուն Զամիրի վրա։
Նեթանյահուն հայտարարել է, որ տարհանման ծրագրի այլընտրանքը կլինի ամբողջ Գազայի հատվածի գրավումը, ներառյալ այն տարածքները, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը մինչ այժմ չի գործել՝ պատանդներին վնասելու վախից։
«Հարավ տարհանվելու այլընտրանքն ամբողջ հատվածը սանրելն ու գրավելն է, ինչը նշանակում է պատանդներին սպանել, ինչը ես չեմ ուզում և ինչին պատրաստ չեմ»,- ասել է նա։
Զամիրն առարկել է Նեթանյահուին՝ հայտարարելով, որ նման ծրագիրը կարող է վերահսկողության կորստի հանգեցնել։
«Մենք պետք է խոսենք դրա մասին, մենք դրան չենք համաձայնել։ Այդ քաղցած և զայրացած մարդկանց վերահսկելու փորձը կարող է հանգեցնել վերահսկողության կորստի, և այդ վերահսկողության կորստի հետևանքով նրանք կարող են հարձակվել Իսրայելի պաշտպանության բանակի վրա», - զգուշացրել է նա։
Նեթանյահուն անտեսել է շտաբի պետի փաստարկները՝ հրամայելով պատրաստել վերաբնակեցման ծրագիր, որին ինքը մտադիր է ծանոթանալ Վաշինգտոնից վերադառնալուց հետո։