|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի դեսպանատանը՝ Կիևում տեղի ունեցած ավիահարվածի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել է Լեհաստանի դեսպանատան շենքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել արտաքին գերատեսչությունը, որը հրապարակվել է X-ի միկրոբլոգում։
«Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանատանը՝ ավիահարվածների կապակցությամբ։ Նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, մասնավորապես՝ 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային դիվանագիտական հարաբերությունների մասին», – նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել էր, որ Կիևում Լեհաստանի դեսպանատան շենքը վնասվել է ռուսական հրթիռային հարվածի հետևանքով։ Նրա խոսքով՝ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ։
Լեհաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ակնկալում է պատշաճ արձագանք միջազգային հանրությունից։