կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-29 12:13
Քաղաքական

ԱԺ-ն ընդունեց Սևանից ջրառ իրականացնելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց Սևանից ջրառ իրականացնելու նախագիծը

80 կողմ, 1 դեմ ձայներով Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սևանա լճից 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնել:

Հիշեցնենք, որ «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝  Սևանից ջրառի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ կառավարությունը չանդրադարձավ Սևանա լճի ափամերձ համայնքներին սպառնացող ռիսկերին, որոնք կապված են լճի էկոլոգիական վիճակով պայմանավորված` զբոսաշրջային բիզնեսի անկման և սոցիալական վիճակի վատացման հետ, ինչին ականատես եղանք այս տարի.«Քննարկման ընթացքում նշվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի անթույլատրելիության մասին, սակայն ոչ ոք չասաց, որ Սևանա լիճը 2018-ի հունվարից մինչ օրս ունի բացասական հաշվեկշիռ, ինչը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի և այս օրենքից բխող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այս փաստը վկայում է, որ կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում»: