Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը խնդիրներ ունի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը:
Անդրադառնալով Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողման հետ կապված հանրության շրջանում առաջացած դժգոհություններին, նա ասաց. «Բնապահպանության տեսանկյունից ջրի առավել բացթուղումները միշտ էլ ունենալու են բացասական ազդեցություն: Ջրի բարձրացման և իջեցման էկոհավարսարաչության խախտումը բերում է նորանոր խնդիրների: Մենք հակված ենք նվազագույն ջրառ իրականացնելուն»: Բնապահպանության փոխնախարարի խոսքով՝ Սևանա լճից ջրի հավելյալ բացթողումը պետք է դիտարկել նաև ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից:
«Խնդիրը որպես այդպիսին, առանձին միայն Սևանինը չէ: Մենք ունենք խնդիր Սևան մտնող գետերի ծավալների, ոռոգման համակարգերի նորոգման և այլնի հետ կապված: Մենք այսօր միլիարդավոր խորանարդ մետրերով ջուր ենք բաց թողնում, որոնք թափվում են սահմանային Կուռ և Արաքս գետեր»,-ասաց նա նշելով, որ տարածաշրջանում ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներն ավելի կարևոր է ռազմավարական տեսանկյունից:
Մասնավորապես, նրա խոսքով՝ Հայաստանի արևմտյան հարևանը Տիգրիս և Եփրատ գետերի վրա 20 խոշոր ջրամբարներ է կառուցել և դրանցով լուծում է երկրի ջրային ռեսուրսների խնդիրները:
Գրիգորյանն անձրադարձավ նաև ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում բնապահպանական ոլորտում նախատեսվող բարեփոխումներին: Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսված Էկոլոգիական քաղաքականության մշակումը, Արարատյան արտեզյան ավազանի վերահսկման մեխանիզմների ներդրումը, լիցենզիաների թույլտվության միասնական համակարգի ներդրումը և այլ բարեփոխումներ նպատակ ունեն նվազեցնելու ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: