Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ թույլատրող օրինագիծը, որը մինչ այդ քննարկվեց ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովում։
Օրենքով նախատեսված 170 մլն խմ ջրի փոխարեն, ոռոգման նպատակով Սեւանից այս տարի բաց կթողնվի մինչև 240 մլն խմ ջուր։
Ստացվում է, որ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման, նյութատեխնիկական խնդիրները լուծելու, խողովակները վերազինելու փոխարեն իշխանությունները ապավինում են Սևանա լճին՝ վտանգելով լճի էկոհամակարգը։
Նշեմ, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես տվել է բացասական եզրակացություն՝ նշելով․
«Կրկին կգրանցվի բացասական հաշվեկշիռ, ինչն էլ կհակասի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներին` Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառմանը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովմանը»։
Հաշվի առնելով Սևանա լճի վերջին 3 տարիների բացասական հաշվեկշիռը՝ միանշանակ դեմ եմ ազգային հարստություն համարվող լճից նման մեծ ծավալի ջուր բաց թողնելուն։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ