|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սևանից նախատեսված ջրառը կատարվել է և սեպտեմբերի 15-ին դադարեցվել, այս պահին որևէ ջրառ չի իրականացվում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց նաև, որ Սևանի հարցով մտահոգվելու խնդիր միշտ կա, քանի որ այն ոչ միայն մեր կենտրոնական ազգային հարստությունն է, այլ նաև տնտեսական, էկոլոգիական, սոցիալական մեծ արժեք:
«Այս պահին Սևանի ջուրը 3 սմ-ով ցածր է, քան նախորդ տարի, ինչը պայմանավորված է նաև եղանակային պայմաններով, այսինքն` ջրի ավելի մեծ ծավալների գոլորշիացում է եղել: Ավելի մեծ ծավալների ջրառ անելու որևէ հիմք կամ նպատակ չկա: Ավելին` առաջիկայում կլինեն Սևանի վերաբերյալ քննարկումներ` աշխարհագրական սահմանափակումները, կենսաբազմազանության հարցը, ջրաքիմիական առանձնահատկությունների հարցը: Բացի այդ` 2001-2002 թթ. ընդունված օրենսդրական դաշտն այսօր էական վերանայման կարիք ունի»,- ասաց Մինասյանը: