Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը ներկայացրեց ոռոգման նպատակով 2017 թվականին Սևանա լճից ջրառի մասին որոշման նախագիծ, որով կառավարությունը որոշում է. ոռոգման նպատակով Սևանա լճից 2017 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3:
Հանձնարարել բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների: Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Տարիների փորձը ցույց է տալիս, որ լճից, 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելու համար անհրաժեշտ է լինում Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքները սնող պոմպակայաններով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրություն իրականացնել՝ ինչը բերում է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար: Որոշման նախագծով կապահովվի ոռոգելի հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում՝ Սևանա լճի ակտիվ ջրատվության չափաքանակի շրջանակում: