կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-28 13:38
Քաղաքական

Հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա. Էդմոն Մարուքյան

Հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա. Էդմոն Մարուքյան

Հակահեղափոխությունը պետք է անի Հանրապետականը, այսինքն՝ կամ պետք է իրենք անեն, կամ Ռոբերտ Քոչարյանւը՝ նրանց հետ. լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ հակահեղափոխություն անելու շանսեր չկան: «Ունե՞նք սա անելու շանսեր, կարծում եմ՝ ոչ, ավելին, գտնում եմ, որ հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա: Ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու», - ասաց նա։

Մարուքյանի խոսքով` խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, քանի որ ներկայիս խորհրդարանում չկա ընդդիմություն ու իշխանություն:

«ՀՀԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակել, բայց ընդդիմությունը պետք է վայելի ժողովրդի վստահությունը: Ընդդիմադիր ուժը ժողովովրդի վստահությունը վայելող ուժ է, իսկ մենք չգիտենք՝ ՀՀԿ-ն ժողովրդի վստահությունը վայելո՞ղ է, թե՞ ոչ: Դա կարող ենք միայն ընտրությունների միջոցով իմանալ»,- ասաց նա։