Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով երեկ վարչապետ Փաշինյանի և ԱԺ խմբակցությունների միջև տեղի ունեցած քննարկումների մասին, նշեց, որ մի քանի դրվագներում շեշտվել է, որ քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: «Մի քանի անգամ շեշտվել է, բայց չկա հուշագիր, և դա , բնականաբար, բանավոր խոսակցությունների մակարդակում է»,- ասաց նա:
Մարուքյանը նաև նշեց, որ, եթե անգամ այլ ուժերի կողմից առաջադրվեն թեկնածուներ, ապա դա անիմաստ կլինի: «ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն հակահեղափոխության, չկա հնարավորություն մեկ այլ մարդու առաջադրելու և վարչապետ ընտրելու։ Եթե դա արվի, ձախողված քայլ է լինելու ու ոչինչ չի տա` ռևանշի առումով։ Ոչ մեկ լուսնից չի իջել, բոլորն էլ գիտակցում են դա»,- շեշտեց նա:
Մարուքյանի խոսքով` բանակցությունները դեռ կշարունակվեն։ «Այսօր հարց ու պատասխան է, ու վարչապետը կրկին գալու է խորհրդարան։ Կարծում եմ՝ դա նշանակում է, որ ֆրակցիաների հետ հանդիպումներ կլինեն»,- կարծիք հայտնեց նա։