կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 17:10
Քաղաքական

ՌԴ-ում ոստիկանները կրկին նեղն են գցում հայ վարորդներին վարորդական վկայականի պատճառով. Էդմոն Մարուքյան

ՌԴ-ում ոստիկանները կրկին նեղն են գցում հայ վարորդներին վարորդական վկայականի պատճառով. Էդմոն Մարուքյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մեքենա վարել:

Մարուքյանը հիշեցրեց, որ դիմել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, նաև հարցը բարձրացրել էր հայ-ռուսական հանձնաժողովի նիստում, որից հետո մոտեցումներ ներկայացվեցին, որ ԵԱՏՄ համաձայնագիրը բարձր է ՌԴ Դումայի ընդունած օրենքներից, և ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքները պետք է ճանաչվեն ՌԴ տարածքում:

«Խնդիրը լուծվեց կարծես, բայց մի քանի օր է` հայտարարություններ ենք ստացել ՌԴ-ում մեր քաղաքացիներից, ովքեր ունեն ՀՀ վարորդական վկայական. նրանց նեղն են գցում ոստիկանները, որ` գնացեք, հանձնեք քննություններ վարորդական իրավունք հանելու համար, քանի որ որևէ ծառյություն չեք կարող իրականացնել ձեր վարորդական իրավունքով»,- հայտնեց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ ԵԱՏՄ համաձայնագրի հիմնարար սկզբունքներ են ոտնահարվում: «Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ այդ սկզբունքները մնացել են թղթի վրա»,- ասաց նա:

Պատգամավորը կոչ արեց կառավարությանը` հարցը բարձրացնել, քանի որ խոսքը ՀՀ հազարավոր քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին է: