|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Այստեղ հավաքվել ենք՝ պահանջելու արդարություն, արդարադատություն և ազատություն Սամվել Կարապետյանին»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։ «Ու եթե այսօր չլինի արդարություն և արդարադատություն, ապա շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում։ Այսօրվա որոշումից է կախված, կհավաքվենք վաղը, թե ոչ։ Լավ գիտակցում ենք՝ ուր ենք գնում։ Առավոտյան կհայատարարենք, թե որ ժամին կհավաքվենք Ազատության հրապարակում»,- հավելեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ ժամը 18։00-ից դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին և պահանջելով ազատ արձակել նրան։