Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատամարտկները բողոքում են, որ չկա իրենց համար նախատեսված արտոնություններ, որոնցից կկարողանան օգտվել և որոշակիորեն կթեթևացնեն իրենց սոցիալական հոգսերը.
«Մեզ նախագահն ասում է, թե մենք նվնվում ենք, բողոքում, բայց մենք չենք նվնվում, մենք ուզում ենք մեր իրավունքները պաշտպանել: Ժամանակին իրենց համար ենք գնացել կռվելու , իսկ հիմա դա չեն գնահատում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Հայկ Եղիազարյանը:
Ազատամարտիկը պատրաստ է ամեն կերպ պայքարելու իր իրավունքների համար.«տարբեր ցույցեր ենք կազմակերպես, ակցիաներ և եթե պետք լինի, նորից կհամախմբվենք: Պետք եկած ժամանակ իշխանությունների դեմ էլ պատերազմ կհայտարարենք»,-բողոքում է Եղիազարյանը և հավելում, որ չնայած սոցիալական այս վատ վիճակին պետք եկած ժամանակ նրանք նորից պատրաստ են սահման գնալու.
«Եթե պատերազմ լինի, մենք նորից կգնանք առաջին գիծ, մեր երեխաների կողքին կանգնելու: Տղաս 17տարեկան է և նա էլ է պատրաստ, ինչը չեմ կարող ասել իշխանավորների երեխաների մասին, նրանք հո չեն գնա կռվի»:
Ըստ ազատամարտիկի` Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ձերբակալությունը նաև ազատամարտիկներին լռեցնելու միջոց էր: Մյուս բանախոս Հայկ Եղիազարյանը մասնավորապես բողոքում է պատվովճարից, որը են 5 հազար դրամով և նախկին 26 հազար 500 դրամի փոխարեն ստանում են 31 հազար 500 դրամ.
« Այդ ավելացված գումարը ոչինչ չի փոխում, այս իրավիճակում, երբ ամեն ինչ թանկ է, ինչ կարող ենք անել այդ գումարով: Մենք անգամ նորմալ չենք կարողանում օգտվել պետպատվերից, որվհետև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ինչ պայմաններում են բուժում պետպատվերի շրջանակներում»-նշեց Եղազարյանը: