|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի հետ կապված զրուցել ենք ռեժիսորի հետ. հարցի լուծումն իրականում Կինոկենտրոնի տիրույթում է. պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նախարարի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու Կինոկենտրոնի տիրույթում գտնվող այդ հարցը տեղափոխվել է այն հանձնաժողովի դիտարկման դաշտ, որը պետք է քննարկեր այս տարի ֆինանսավորվող ֆիլմերի ցանկը:
«Պարոն Շահբազյանը մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է՝ դարձյալ անաչառ որոշում չկատարվի և ֆիլմը կրկին չստանա ֆինանսավորում: Սակայն ես նրան տեղեկացրել եմ, որ որևէ հանձնաժողովի անաչառությունն ինձ համար սկզբունքային հարց է, չնայած ես բովանդակային առումով չեմ միջամտելու: Քանի դեռ հանձնաժողովի որոշում չկա, բնականաբար, գնահատական տալ չենք կարող: Սակայն ես կոչով նորից կդիմեմ հանձնաժողովին, որպեսզի ամեն ինչ արվի շատ թափանցիկ, որ որևէ մեկի մոտ տպավորությւոն չլինի, որ անարդար որոշում է կատարվել»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր Արամ Շահբազյանը պգոստոսի 22-ին մշակույթի նախարարության շենքի առջև անժամկետ հացադուլ էր սկսել: Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշել էր, որ պատճառն իր` արդեն ավելի քանի 10 տարի այդպես էլ ավարտին չհասցված «Չնչիկ» ֆիլմն է: