Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կփորձենք կինոարտադրությունը ճիշտ ուղու վրա դնել: Այսօր` լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով` կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ազատվել էր պաշտոնից:
Կինոկենտրոնի տնօրենի նոր պաշտոնակատարը նշեց, որ պետք է ամեն ինչ անի, որ բաց ու թափանցիկ աշխատի: «Պետք է նաև արտասահմանյան կինոարտադրողների հետ համագործակցենք, որ համատեղ արտադրության ֆիլմերի քանակն ավելանա: Դիստրիբյուրտորական ինստիտուտ ստեղծելու քայլեր պետք է տարվեն, քանի որ առանց դրա կինոյի ոլորտի զարգացումն ուղղակի անհնար է»,-ասաց Միրզախանյանը:
Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն էլ նշեց, որ նախկինում աշխատել է Դոմինիկյան Հանրապետությունում, և ուսումնասիրել տարբեր երկրների կինոյի ոլորտի զարգացման փորձը: «Պետք է այդ փորձից լավագույնը կիրառենք նաև մեզ մոտ, ստեղծենք բոլոր կինոարտադրողների համար հավասար հնարավորություններ: Կարծում եմ` Հայաստանում կինոյի ոլորտում ամենամեծ խնդիրն այն է, որ կինոարտադրողները չեն կարողանում իրենց ֆիլմերը դուրս հանել, և մեր կապերով փորձելու ենք այս խնդիրն էլ լուծել»,-ասաց Բաղդասարյանը:
Yerkir.am-ի հարցին, թե Բաղդասարյանի կարծիքով` շատ են եղել ֆիլմերը, որոնք բաց ճակատով կարող էինք դրսում ներկայացնել, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով չենք արել դա` վերջինս պատասխանեց, որ եթե լինեին նման ֆիլմեր, արժանի լինեին, անպայմանորեն կներկայացվեին դրսում: