|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սպասվում է մարզպետերի փոփոխություն, նախ ասաց, որ բնության օրենք է` ոչինչ անփոփոխ չէ:
«Ես կարծում եմ` ՀՀ նախագահի, վարչապետի, նաև մեր ընդհանուր քննարկումների արդյունքում պետք է որոշվի մարզպետերի փոփոխության հարցը: Այդ պրոցեսները դեռևս չեն սկսվել, բացառությամբ Սյունիքի մարզպետի փոփոխության»,- ասաց նախարարը:
Հարցին, թե դաշնակցական մարզպետները կփոխվե՞ն, Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Դաշնակցությունը կպահպանի իր մարզպետերին: Ոչինչ ցնցող տեղի չի ունեցել. մարզպետը (նկատի ունի Շիրակի մարզպետին- խմբ.) չի բռնացել, չի ճնշել դպրոցի տնօրեններին, համայնքապետերին, որ ձայն ունենա իր կուսակցությունը: Սրա համար մենք պետք է ուրախանանք, որ մարզպետը հեռու է մնում այս կարգի գործառույթներից»:
Նրա խոսքով` ընտրությունները չափորոշիչ չեն մարզպետի աշխատանքի գնահատման համար, տարեվերջին կամփոփվեն դաշնակցական մարզպետերի աշխատանքները, և եթե աշխատանքի հարցում որևէ դաշնակցական մարզպետ կունենա թերացում, ապա Լոքյանն ինքը կնախաձեռնի այդ խնդիրը լուծելու գործը: