կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-17 20:40
Քաղաքական

ՀՀ-ում չկա կոալիցիոն կառավարում. Փաշինյան

ՀՀ-ում չկա կոալիցիոն կառավարում. Փաշինյան

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփում է կառավարության գորունեության 100 օրը:Իր ելույթում նա շեշտեց, որ միջազգային հանրությունը չի հասկանում ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես և ինչու: Վարչապետը շեշտեց նաև, որ ՀՀ-ում չկա կոալիցիոն կառավարում: Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանում տնտեսական անկում կա, հակառակը, ըստ նրա, արձանագրվում են տնտեսական ակտիվության ցուցանիշներ, որոնք  շարունակելու են  աճ ապրել:

Ապա վարչապետը թվային ցուցանիշներ մեջբերելով նշեց, որ վերջին երեք ամիսներին ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան մեկնել են, եկամուտների հավաքագրումը ավելացել է, արտահանման ծավալները` նույնպես:

Փաշինյանի խոսքով` վերացել է բանանի, շաքարավազի,  բենզինի մենաշնորհը:

Նա առաջարկեց ստեղծել անցումային արդարադատության մարմիններ, որպեսզի կոռումպացված դատավորները չկարողանան կանխակալ որոշումներ կայացնել:

Փաշինյանը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին: Նա հեգնեց այն մարդկանց, ովքեր արցունք են թափում, թե հայ-ռուսական հարաբերությունները շատ վատ են:Ինքը երկու անգամ Պուտինի հետ է  հանդիպել , երեք անգամ էլ հեռախոսազրույց ունեցել նրա հետ:

«Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլ լավ են ու գնալով ավելի ու ավելի են լավանալու»,- ասաց Փաշինյանը:Նա տեղեկացրեց, որ շուտով կունենան հայ-ռուսական աննախադեպ մի հումանիտար ծրագիր, դա լինելու է մի համագործակցություն, որը կոնկրետ կապացուցի, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ են գնում: