|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհեց «Հայփոստի» աշխատանքից։ «Գոհունակություն չենք կարող հայտնել փոստի աշխատանքից։ Փոստի կառավարման մոդելն ամբողջությամբ պետք է փոխվի»,- ասաց Մ.Վարդանյանը։ Նրա խոսքով՝ փոստը ոչ թե հավատարմագրային, այլ կոնցեսիոն կառավարման պետք է հանձնվի, քանի որ հավատարմագրային կառավարիչը պարտավորություն չունի իր միջոցների հաշվին ներդրումներ կատարելու։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Հայփոստի» ղեկավարությունից տեղեկություններ է պահանջել նրաց ծրագրերի մասին, որը պետք է ներառի ներդրումների չափը, ժամկետը եւ մատուցվող ծառայությունների տեսակը։ «Եթե այդ տեղեկությունները բավարար եղան, այնուհետեւ կքննարկենք ներդրումների կոնկրետ ծրագիրը»,- ասաց Մ.Վարդանյանը։