Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներերի (ԳՁՕ) գործածությանկենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:
Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին՝ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ ԳՁՕ-ների գործածությանկարգավորումը խիստ կարևոր և առաջնահերթ խնդիր է նախարարության համար և գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։
«Մեր երկիրը սակավահող է, հետևաբար մեր գյուղատնտեսության ապագան օրգանական, բարձրարժեք գյուղատնտեսությունն է»,- շեշտել է նախարարը։ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ աշխատանքային խումբը մեծածավալ աշխատանք է իրականացրել սկսած անցյալտարվա նոյեմբեր ամսից, մասնավորապես մշակվել է «ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի և դրանից բխող հարակից օրենքներումփոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ։ Փոխնախարարը հորդորել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 5 օրվա ընթացքում գրավոր ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ նախագիծըլրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար, որից հետո այն կներկայացվի հանրային քննարկման։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին