Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և շուտով կդնենք հանրային քննարկման: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին:
«Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է դա բերի կարգապահական վարույթի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե՞ ոչ»,- մանրամասնեց նա:
Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս պահին որևէ գնահատական չի տա: «Սպասենք հրապարակային դատավարության, եթե, իհարկե, գործը հասնի այդ փուլին»,- հավելեց Ռուստամ Բադասյանը:
Ինչ վերաբերում է վեթինգի մասին նախագծին, նախարարը շեշտեց՝ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը, գրեթե պատրաստ է: