կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 13:08
Հասարակություն

ԳՁՕ պարունակող սննդամթերքը վաճառքի դեպքում պետք է բաղադրության մասին մակնշում ունենա. փոխնախարար

ԳՁՕ պարունակող սննդամթերքը վաճառքի դեպքում պետք է բաղադրության մասին մակնշում ունենա. փոխնախարար

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը խորհրդարանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ լսումների ժամանակ հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ:

Հարությունյանի խոսքով`  ընդամենը 125 կիլոգրամ բանջարաբոստանային սերմեր են ներմուծվել, իսկ սերմերի շուկան ՀՀ-ում ազատականացված է:

Նա պնդեց, որ նախարարությունը որևէ ընկերության հետ չի համագործակցում, նաև հավելեց, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի ԳՁՕ սերմերի ներմուծումը:

Փոխնախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում ԳՁՕ պարունակող սննդամթերքը վաճառքի դեպքում պետք է բաղադրության մասին մակնանշում ունենա, եթե 0.9 տոկոսից բարձր է:

Հարությունյանը տեղեկացրեց, որ նոյեմբերին խորհրդակցություն է անցկացվել նախարարությունում, քննարկվել է այս հարցը, ստեղծվել է հանձնաժողով ԳՁՕ-ների կիրառման վերաբերյալ ուսումնասիրությունների նպատակով, ապա ձևավորված ուսումնասիրությունները ներառվել են նախագծում, որը կդրվի շրջանառության մեջ: