Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նոր կարգավորում. ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, ովքեր չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը՝ ներկայիս 2018 թվականի օգոստոսի 20-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ուսուցչին ներկայացվող պահանջները, համաձայն որի ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, ով ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում ( բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Նախագծով առաջարկվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի օգոստոսի 15-ի ՀՕ-160-Ն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն՝ «2018» թիվը փոխարինելով «2028» թվով: