|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանրային քննարկման է դրել Որոշման նախագիծ, որով նախատեսում է ընդամենը 150 000 $-ի ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն տրամադրել ցանկացած անձի, առանց նրա ազգային պատկանելիության հետ կապված սահմանափակման: Ակնհայտորեն, սա բաց հրավեր է մեր թշնամիներին՝ էժան գնով Հայաստանի քաղաքացիություն գնել, և ժամանակի ընթացքում օրինական ճանապարհով ստեղծել ընտրողների հոծ բանակ, որն ընդունակ է լինելու ազդել Հայաստանում իշխանության ձևավորման վրա (չեմ զարմանա, եթե այս իշխանությունը թշնամական երկրների քաղաքացիներին նույնիսկ զեղջեր տրամադրի՝ այդ գործընթացը արագացնելու համար):
Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման Արդարադատության նախարարության կայքում: Կոչ եմ անում ձեզ՝ չափսոսել ձեր ժամանակը, կից հղումով մտնել կայք, և վճռական Ոչ ասել այս նախագծին, միաժամանակ պահանջելով Կառավարությունից՝ հստակ սահմանափակում դնել բոլոր այն երկրների քաղաքացիերի համար, որոնք թշնամական գործողություններ են ձեռնարկում Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կանխավ շնորհակալ եմ բոլոր շահագրգիռ արձագանքների համար»։