Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ՀՀ վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանական կողմը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Փաստաբանը լրագրողներին ներկայացրեց նաև Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ունեցած ելույթից մի հատված.
«Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասաց, որ մենք ունեինք մի փորձ, որը մեր սեփական փորձը չէր, մեր թշնամու փորձն էր: Ո՞րն է դա: Ադրբեջանում 90-ականներին կար մի ապստամբ զինվորական` Սուրաթ Հուսեյնովը, ով որոշակի հեղինակություն ուներ զինված ուժերում և, օգտվելով դրանից, միացավ այնտեղի ըմբոստներին ու զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Գյանջայից զորքն ուղղվեց դեպի Բաքու: Քոչարյանը դատարանում ասաց` «Մենք տեսել ենք, թե ինչպես է եղել»: Արդյունքում Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մի խռովարար զինվորականի գորոծողությունների պատճառով: Իշխանությանը հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց նաև 3 տարածք: Հիմա Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ: Ելույթի այս հատվածը մարտի 1-ին չէր վերաբերում, վերաբերում էր փետրվարի 23-ին և «0038» հրամանին»,- ասաց նա:
Հայկ Ալումյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ զինված ուժերը հանկարծ չխառնվեն քաղաքական գործընթացներին: