կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 19:12
Իրավական

Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում  հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:Նիստը կշարունակվի երեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, ժամը 14:30-ին:

Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին, սակայն նա դեռևս չի խոսել, քանի որ նոր է ավարտվել բողոքների ներկայացումը: Ակնկալվում է, որ ապրիլի 9-ին ՀՀ երկրորդ նախագահը կխոսի և կներկայացնի իր դիրքորոշումը: