|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մերժել է դատախազների բողոքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ` առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ։ Դատավոր Նիկողոսյանի կողմից քիչ առաջ հրապարակված որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Դատարանը որոշել է մերժել դատախազների կողմից բերված բողոքը, և օրինական ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները»։ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում»: