Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Դատական նիստի ժամանակ փաստաբան Արամ Վարդևանյանը դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին ասաց․ «Ի թիվս այլ հարցերի, դատավարության մասնակիցները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սեյրան Օհանյանը, կանգնած են եղել Արցախի ակունքներում, եղել են Արցախի ինքնորոշման իրավունքի մարտիկներ։Ես հիմա Ձեզ հարցնում եմ՝ ի՞նչ վերաբերմունք ունեք Արցախի Հանրապետությանը, այն առհասարակ Ձեզ համար գոյություն ունի՞, թե՞ ոչ: Որովհետև սա քաղաքական հարց չէ, սա հանրային նշանակության խնդիր է և ի վերջո բխում է Հայաստանի անկախության հռչակագրից... Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև եթե ասեիք, որ Արցախը Ձեզ համար կարևոր է, մեր հողն ու ջուրն է, մեր հայրենիքը, ապա շատ հնարավոր է, որ դա մեծապես փարատեր իմ մտահոգությունները»,- նշեց նա:
Ի պատասխան՝ դատավորը խնդրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ոտքի կանգնել, որից հետո հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է ՀՀ նախագահը և 3 տարի եղել է Արցախի նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում։