|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից Арминфо-ն հետաքրքվել է, թե ինչպես նա կբացատրեր մեր հասարակությանը ռուսական կողմի գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ:
«Մենք հետևում ենք միջազգային արձագանքին` կապված ՀՀ-ում տեղի ունեցող ներքին գործընթացների հետ, որոնք ուղղված են իրավական պետություն դառնալուն, անկախ արդարադատություն ունենալուն, կոռուպցիայի դեմ պայքարին, որոնք կառավարության ներքաղաքական առաջնահերթություններն են»,- ասել է նա:
Ըստ Բալայանի` այդ գործընթացները կապված չեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ: «Այդ առնչությամբ հաստատում ենք, որ արտաքին քաղաքական առաջնահերթություններն ուղղված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը: Մենք հետևում ենք այդ ուղեգծին»,- ասել է խոսնակը: