կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 14:45
Հասարակություն

Ռուսական ԶԼՄ-ների ոչ ադեկվատ արձագանքի մասին. REGNUM-ի երևանյան բյուրո

Ռուսական ԶԼՄ-ների ոչ ադեկվատ արձագանքի մասին. REGNUM-ի երևանյան բյուրո

REGNUM տեղեկատվական գործակալության երևանյան բյուրոն հայտարարություն է տարածել Երևանում անցնող ցույցերի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների ոչ ադեկվատ արձագանքի մասին:

Հայտարարությունում նշվում է, որ Երևանում տեղի ունեցող ցույցերում «մայդան»-ի ենթատեքստ տեսնելու` ռուսական ԶԼՄ-ների փորձերը պարզապես հիմարություն են:

«Մի քանր օր տևող ակցիաների ժամանակ չի հնչել որևէ քաղաքական կարգախոս կամ պահանջ: «Ոչ թալանին» հասարակական կազմակերպությունը թույլ չի տվել փաթաթել իրենց որևէ քաղաքական կարգախոս:

Այդ ֆոնին առնվազն տարօրինակ է  ռուսական Առաջին ալիքի ռեպորտաժը, որում ասվում էր. «Ցույցերի համար պաշտոնական առիթ դարձավ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչից և օգտվեց ընդդիմությունը՝ մի քանի նստացույց կազմակերպելով Երևանում»:

Հիմարություն են նաև ակտիվ երատասարդությանը ինչ-որ «արևմտյան» ուժերի հետ կապելու փորձերը: Այդ ցույցերը արտաքին ղեկավարման ոչ մի նշաններ չունեն:

Ամենաադեկվատն այդ թեմայով ելութ է ունեցել ռուս հրապարակախոս  Դենիս Դվորնիկովը: «Եթե ամեն ցույցի հետևում տեսնենք ԱՄՆ-ի ձեռքը, ապա ստացվում է սև ու սպիտակ ֆիլմ` տխուր ավարտով»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ում»,- ասվում է  հայտարարությունում: