|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանում` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում, պետք է տեղի ունենան նախարարական հանդիպումներ, և հրավերներ են ուղարկվել Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների բոլոր արտաքին գործերի նախարարներին, այդ թվում` Դավութօղլուին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրավիրվել է Երևան` մասնակցելու Սևծովյան համագործակցության խորհրդի նիստին, եւ որ նա մտադիր է ընդունել հրավերը:
Մեր այն հարցին, թե, այդուհանդերձ, Դավութօղլուն կգա՞ Հայաստան, Բալայանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»: