|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շուտով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչությունը կընտրի Երևանի քաղաքապետի ու ավագանու իր թեկնածուներին: Անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, անձամբ ինձ համար է՛լ ավելի կարևոր է մեր ավագանին, որը, ընտրվելու պարագայում, պետք է գործի հաշվետու, թափանցիկ ու վերահսկի քաղաքապետի գործունեությունը: Այդ իսկ պատճառով անձամբ ես շատ հետաքրքրված եմ և ամեն ջանք կգործադրեմ, որ ՔՊ-ի ավագանու ցուցակը բաղկացած լինի տարբեր մասնագիտություն ունեցող, քաղաքային տնտեսության խնդիրներից տեղյակ, հանրային ընկալման առումով ընդունելի անձանցից, ովքեր հրապարակային և անկաշկանդ կներկայացնեն իրենց տեսակետները և ընտրողների առաջ հաշվետու կլինեն իրենց քվեարկությունների համար»: