|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հենց ԲՀԿ-ն և Նաիրա Զոհրաբյանն են սև PR անում` մեղադրելով, որ ՔՊ-ի ցուցակում կան մարդիկ, որոնք կապ ունեն իշխանության ներկայացուցիչների հետ: «Մենք ունենք նախկինում արձանագրված փաստեր, որ «Ծառուկյան» դաշինքի 9 անդամներն են քվեարկել Սերժ Սարգսյանին վարչապետի ընտրության ժամանակ: Նրանք են կոալիցիայի մեջ եղել նախկին իշխանության հետ: Հենց Նաիրա Զոհրաբյանն է կողմ քվեարկել մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու որոշմանը: Եվ դեռ այսքանից հետո նրանք համարում են, որ մե՞նք ենք սև PR անում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Նազարյանն անձամբ կողմ է բանավեճերի անցկացմանը և չի կարծում, թե Հայկ Մարությանը խուսափում է Նաիրա Զոհրաբյանի առաջարկից. այս օրերին նա ամբողջ ժամանակն անցկացնում է վարչական շրջաններում, և հավանաբար առավել կարևոր է համարում այդ հանդիպումները:
Դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանն էլ էր նույն պատճառաբանությունը մեջբերում, «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ինքը չի հիշում, որ Տարոն Մարգարյանը երբևէ այսպիսի հանդիպումներ ունեցած լիներ քաղաքացիների հետ: