|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ՀԱԿ-ի` սահմանադրական հանրաքվե անելու և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու հարցին, ասաց, որ սահմանադրական բարեփոխումների հարցն իրենց օրակարգում է, բայց պետության կառավարման մոդելի հետ կապված դեռ քննարկումներ չեն ունեցել:
«Պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկը»,- ասաց նա` չհստակեցնելով այդ հարցի վերաբերյալ սեփական դիրքորոշումը:
Լրագրողների հարցին, թե ՀԱԿ-ը հեղափոխության օրերից աջակցել է Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ է փոխվել հիմա, որ նման բան է առաջարկում, արդյո՞ք կա վստահության անկում վարչապետի նկատմամբ, Նազարյանը բացասական պատասխան: «Պարզապես նրանք իրենց քաղաքական օրակարգն ունեն և ներկայացնում են այն: Որևէ ենթատեքստ չեմ տեսնում»,- հավելեց նա:
Նազարյանը նշեց, որ թեև սահմանադրական փոփոխությունների մասին այս պահին բան չի կարող ասել, բայց հստակ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լինելու են Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում ու փոփոխվելու են: Նա շեշտեց, որ, առանց դրա, չի պատկերացնում քաղաքական դաշտի առողջացումը: