|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը շատ ուրախ է, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում նա արդեն կարողացել է շատ հարցեր կարգավորել նախարարությունում, ունի շատ ծրագրեր: Հուսով եմ, որ հնարավորություն կտրվի դրանք իրականացնելու»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն վարչապետը չի ստորագրել այն: Այսօր կառավարության նիստում Փաշինյանը նշել էր, որ ինքը չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը: Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ իր հրաժարականի պատճառն իսկապես կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքների հետ եղած անհամաձայնությունն է եղել, ուստի, շարունակելով պաշտոնավարել, ինքը պատասխանատվություն է վերցնում մեծացնել համակարգի նկատմամբ հուսալիությունը` մշակելով նոր նախագիծ: «Ես պատրաստ եմ շատ կարճ ժամանակում ներկայացնել նոր նախագիծ: Կուտակայինից բացի, շատ խնդիրներ կան լուծելու»,- ասել էր նա: