կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-21 13:18
Քաղաքական

Ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի, և ամբողջական համամասնական ընտրակարգ լինի. Լենա Նազարյան

Ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի, և ամբողջական համամասնական ընտրակարգ լինի. Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի կարծիքով` ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի, և ամբողջական համամասնական ընտրակարգ լինի: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Պատգամավորը հավելեց, որ լրացուցիչ մեխանիզմներ պետք է մտածվեն, որ ցուցակներն արտացոլեն ընտրողների իրական պատկերը։

«Մենք նաև ուզում ենք, որ եթերով բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվի հավասարաչափ արտահայտվելու` նրանց դիրքորոշումները ներկայացվեն, նրանց ծրագրերը»,- ասաց նա։

Անդրադառնալով Դաշնակցության առաջարկին՝ վերանայել, բայց պահպանել ռեյտինգային համակարգը, Նազարյանը նշեց, որ աշխատանքային խումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի քննարկի յուրաքանչյուր առաջարկություն։

Դիտարկմանը՝ արդյո՞ք ընտրությունների թափանցիկ լինելուն չի խանգարի այն հանգամանքը, որ ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը բազմիցս նշել է, որ ուժային կառույցները պետք է գործեն որպես նախարարություններ և անմիջապես վարչապետին չենթարկվեն, և հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի այս դիրքորոշումը դեռ պահպանվում է, Նազարյանը պատասխանեց. «Համենայն դեպս, չի հերքվել նրա կողմից։ Եթե հայտարարվել է, ուրեմն պահպանվել է, բայց ես չեմ կարծում, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է այդ կառուցվածքային փոփոխություններն իրականացնել, իսկ այդ մարմինների անկախության հետ կապված որևէ կասկած չունեմ։ Անցած օրերի իրադարձությունները ևս մեզ համար ապացույց են, որ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը գործում են շատ ազատ»։