Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պնդում է, որ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումներն ու ավելի պարզ խոսեն՝ արդյո՞ք վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չեն առաջադրի և արդյո՞ք կողմ են դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նա հայտարարեց ԱԺ ճեպազրույցների ժամին:
«Ուրախ եմ, որ որոշ քաղաքական ուժերի դիրքորոշումները մեղմացել են, սակայն նրանց հայտարարությունները պետք է պարզ ու հստակ լինեն: Մենք միշտ պատրաստ ենք եղել բանակցել։ Այդ հնարավորությունը ես անձամբ սպառված չեմ համարում։ Հիմա քաղաքական ուժերը շատ ավելի պարզ պիտի խոսեն, հայտնեն՝ արդյո՞ք պատրաստվում են թեկնածու առաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, համաձա՞յն են դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները», - ասաց Նազարյանը։
Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշումն ընդունելուն, պատգամավորը նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, փաստացի մեքենայություն էր Հայաստանի կառավարության նպատակների դեմ: Ըստ Նազարյանի` Հանրապետական կուսակցությունը առաջիններից մեկը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո իր վարչապետի թեկնածուին առաջադրել, թե՞ ոչ:
Նա հավելեց, որ իրենց` Հայաստանի գործող իշխանությունների կողմից քաղաքական ուժերին ուղղված ոչ մի սպառնալիք չի հնչել, ուղղակի եղել է իրավիճակը սթափ գնահատելու կոչ: «Թեկնածու առաջադրելու դեպքում նրանք պետք է հասկանան, որ ճոճում են այն նավը, որի մեջ են հենց իրենք: Դա կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ»,- նշեց պատգամավորը: