| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատավարության երրորդ նիստը։
Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման (համայնք) հետ կապ ունենալու, քաղաքական և ռազմական լրտեսություն անելու, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ըստ Ermenihaber-ի` նիստին մասնակցել է նաև ԱՄՆ-ից  եկած պատվիրակություն, որոնց կազմում է եղել նաև Բրանսոնի կինը՝ Նորին Լին Բրանսոնը, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Քոսնեթը։
Դատական նիստում վկայություն է տվել Լևենթ Ալքան անունով` եկեղեցու մի սպասավոր, ով 10 տարի ճանաչում է Բրանսենին։ 
Նրա վկայության համաձայն՝ Բրանսոնը համակրել է PKK-ին։ Ըստ վկայի՝ նա հաճախակի իր հոգևոր քարոզներում նշում էր, թե իբր Թուրքիայում քրդերը և թուրքերը պատերազմական իրավիճակում են։
«Մի օր նրա սենյակ մտա և տեսա PKK-ի վերաբերյալ փաստաթղթեր։ Կային նաև PKK-ին պատկանող թռուցիկներ։ Մի անգամ էլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից կիրառվող` Քուրդիստանի քարտեզ նկատեցի»,- ասել է վկան։