|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, որն անազատության մեջ է եղել Թուրքիայում, ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում և խոսել Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին՝ նշելով, որ հայերը նույնպես զգում են «Էրդողանի թշնամանքի լարվածությունը»: Այս մասին հայտնում է ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Էրդողանի ռեժիմն առանձնապես թշնամական է. շատ թուրքերի համար կարևորը մուսուլմանների անհատականությունն է: Այո՛, ես այն կարծիքին եմ, որ փոքրամասնությունները, մասնավորապես` պատմականորեն քրիստոնյա խմբերը Թուրքիայում` հայերը կամ ուղղափառները, զգում են այդ լարվածութունը»,- ասել է Բրանսոնը:
Նշենք, որ քահանան շուրջ երեք տարի անազատության մեջ է եղել Թուրքիայում: Նա մեղադրվում էր քուրդ զինված խմբերի հետ կապեր ունենալու և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ, որը Թուրքիայի իշխանությունների համոզմամբ` 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչն է։ Բրանսոնին ազատ են արձակել 2018 թվականի հոկտեմբերին: