|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Երկու օր է` մենք խոսում ենք հաշտության մասին, էս մարդիկ` իրենց որոշների դեմքերով, որոշների կեղծիքներով խոսում են ատելության մասին: Չեն դադարում, մարդը թունավորվել է մեր երկրում և սրա պատասխանատուն էլ են այ այս շենքում նստած մարդիկ: Հատուկ կերպով սնված ատելություն, ատելություն, թշնամություն, ամենավերջին խոսքերն ասելով: Ու ոչ միայն իմ, այլև բոլորիս, ժողովրդի մասին: Սա չէ մեր մտածած, մեր պատկերացրած Հայաստանը: Անկեղծ` տխրել եմ այսօր, երբ անընդհատ այդ առիթներն ունեցա` նայելու լուրերի շարքերը, վերնագրերը: Ապշած եմ: Գիտեի, որ ընկած վիճակում ենք գտնվում, բայց այս չափ ընկած չէի պատկերացնում: Հենց սրա համար է մեր շարժումը, մեր պայքարը»,- հանրահավաքի բեմում սկսելով իր ելույթը` նշեց Բագրատ Սրբազանը:
«Նայե՛ք, ժողովո՛ւրդ, պարզ նայե՛ք, մեր տղաներն այնտեղ կանգնած են` վահաններով: Իսկապես` վահաններով: Ի՞նչ են անում այնտեղ: Ինչո՞ւ են վահաններով կանգնած: Սա էլ է սուտ: Նույնիսկ ամենապարզ արտահայտություններն են սուտ: Ինչու են վահաններով կանգնած, որ ի՞նչ անեն: Ումի՞ց ինչ են պաշտպանում»։
Մանրամասն՝ տեսանյութում։