|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ հրավիրվելու են ֆուտբոլի իրական մասնագետներ: Նախարարի այս հայտարարությունը դուր չէր եկել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով երեկ լրագրողներին տված ասուլիսում հայտարարել էր. «Ես խորհուրդ կտամ սպորտի նախարարին` զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ։ Սպորտի նախարարն իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի գործերին։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին։ Եթե նա այդպիսի բան փորձի անել, ապա կպատժվի օրենքով»։
ԱԺ-ում Yerkir.am-ի հետ զրույցում Ռոստոմյանը, անդրադառնալով Հայրապետյանի հայտարարությանը, նշեց. «Չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցուցակում կա»:
Մեր այն հարցին, թե, որպես սպորտի նախարար և ֆուտբոլի երկրպագու, ինչպե՞ս է գնահատում Ռուբեն Հայրապետյանի գործունեությունը, նախարարը պատասխանեց. «Առանց մեկնաբանության»: