Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը։
Իշխանական պատգամավորը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքի համաձայն 3-6 տարի է, երկարեցվի՝ ընդհուպ 15 տարի։
ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասում է՝ թմրանյութերի շրջանառության համար նախատեսված 3-6 տարի պատիժն անհամաչափ է. «Պետք է լինի սպանության կամ սպանության փորձի պատժի չափով, օրինակ՝ մինչեւ 15 տարի»։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ լսումների ժամանակ հայտարարեց, որ դատարանից դատավորը գրավի դիմաց բաց է թողնում տվյալ արարքը կատարողին, քանի որ դա ծանր հանցագործություն չի համարվում, պետք է համարվի ծանր հանցագործություն, որպեսզի դատավորը, ով ստորագրությամբ բաց է թողնում, իմանա, որ չենք թողնելու»,- ասաց նա։
Իսկ ե՞րբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ. Սարգսյանն ասաց, որ նախագիծը դեռ մշակման փուլում է. «Խմբակցությունում պետք է քննարկենք, հետո` կառավարության մեր գործընկերների հետ եւ նոր դնենք շրջանառության մեջ։ Ճիշտ է, երկար կտեւի, բայց կարեւոր է սրա մասին խոսելը, որպեսզի թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող մարդիկ իմանան՝ խիստ պատժվելու են»,- ասաց Սարգսյանը:
Թերեւս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեծ դիմադրություն չցուցաբերի այս նախագծի մասով՝ հաշվի առնելով անցյալում թմրանյութերին նրա առնչությունը»։