| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին:
«Քննարկել ենք հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Խոսելով վարականգնվող էներգետիկայի բնագավառի առաջնահեթություններից՝ կարևորել եմ հողմային կայանների կառուցումը և նշել, որ պատրաստակամ եմ քննարկել ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք նոր թափ կհաղորդեն ծրագրի իրականացմանը: Անդրադարձել ենք «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։ Վահիդ ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների ադյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագիրը տարածելով մյուս մարզերում ևս: Ցանկանում եմ նշել, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար»,- գրել է նախարարը: